Միջազգային 

ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել 35 մարդու

analitik.am

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի և այլ երկրների 35 քաղաքացիների, գրում է Газета-ն՝ հղում անելով գերատեսչության կայքին։

 


«Հետադարձ չվերթի ժամանակ ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռը սիրիական Լաթաքիայից Մոսկվա է տեղափոխել 35 մարդու, ովքեր ցանկացել են լքել հակամարտության գոտին։ Նրանց թվում կան Ռուսաստանի 26 քաղաքացի և 9 քաղաքացի Սիրիայից, Մոլդովայից, Բելառուսից և Ուկրաինայից»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Նշվում է, որ մարտի 19-ին ԱԻՆ ինքնաթիռը Լաթաքիա էր տեղափոխել ավելի քան 20.5 տոննա հումանիտար օգնություն։

Նույն շարքից