Տնտեսություն 

Օբյեկտների շինարարության համար այսուհետ 2 տարի ժամկետ կտրվի

analitik.am

Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը քաղաքաշինարության նախարար Նարեկ Սարգսյանին հարց ուղղեց, թե ինչու, օրինակ, դպրոցների շինարարությունը սկսվում և չորս- հինգ տարի է տևում:

Նարեկ Սարգսյանը նկատեց, որ 2014-ի վերջին ամիսներին վերաբաշխում ենք կատարել բյուջեի մեջ և 13 օբյեկտներ, որոնց վրա պետք էր ծախսել 15 միլիարդ դրամ, որ այդ 13 օբյեկտները ավարտին հասցվեին. դրա համար հիմա 2 տարուց ոչ ավել չի կարող շարունակվել շինարարությունը, քանի որ ավելի ժամկետի դեպքում էֆեկտիվությունը պակասում է, որակը պակասում է և ընդհանրապես դառնում է ոչ արդյունավետ: 2015-ի բյուջեի հիմքում ընկած են հատկապես այդ չափորոշիչները, այսինքն՝ մենք կավարտենք 2015-ին և 2016-ին այսպիսի իրավիճակ այլևս չենք ունենա»:

Նույն շարքից