Միջազգային 

Բորիս Նեմցովի սպանության համար խումբը կազմակերպվել է 2015 թ. հունվարին

analitik.am

Համաձայն քննիչների տվյալների, ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար խումբը կազմակերպվել է 2015 թ. հունվարին: Այս մասին փոխանցում է «Росбалт» կայքը, հղում անելով հետաքննության տվյալներին:



«2015 թվ. հունվարի կեսերին Մոսկվայում Դադաևը, Անզոր Գուբաշևը, Բեսլան Շավանովը և անհայտ անձինք, գիտակցելով իրենց գործողությունների հանրային վտանգը, ընդունելով հետաքննության կողմից չհաստատված անհայտ անձանց առաջարկը պատրաստել և կատարել են Նեմցով Բ.Ե՝ պայմանավորված ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթին նրա ակտիվ աջակցությամբ»,-ասված է գործի նյութերում:



Նշվում է, որ քաղաքական գործչին սկսել են հետևել 2015 թ. փետրվարից:

Նույն շարքից