Միջազգային 

Ամոթի գինը. Մոնիկա Լևինսկին պատմել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ ունեցած սիրավեպի մասին

analitik.am

ԱՄՆ Սպիտակ տան նախկին աշխատակցուհի Մոնիկա Լևինսկին պատմել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ ունեցած սիրավեպի մասին, փոխանցում է Обозреватель-ը։

 


«22 տարեկանում ես սիրահարվեցի իմ ղեկավարին։ 24 տարեկանում ես հասկացա կործանարար հետևանքները»,- ասել է Լևինսկին՝ TED կազմակերպության գիտաժողովի ժամանակ։


 

Լևինսկու ելույթը եղել է նրա ամենալուրջ հանրային ելույթը մինչ օրս։

 

Նրա ելույթը կոչվել է «Ամոթի գինը»։


«Ինչպես և ես 22 տարեկանում, ձեզանից ոմանք նույնպես կարող էին սխալ քայլեր անել՝ սիրահարվելով ոչ այն մարդուն։ Միգուցե նաև՝ ձեր ղեկավարին։ Չնայած, ի տարբերություն ինձ, ձեր շեֆը դժվար թե լիներ ԱՄՆ նախագահը»,- ասել է Լևինսկին։

 

 

Քլինթոնի նախկին սիրուհին խոստովանել է, որ ինքն ակնթարթորեն վերածվել է «բացարձակ մասնավոր կերպարից» մի մարդու, ում հրապարակայնորեն ստորացնում էին։ Այսօր, ըստ Լևինսկու, համացանցը հրապարակային ստորացումն ավելի տարածված է դարձրել։


 

Նրա խոսքով՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է «մշակութային հեղափոխություն»։ «Եկել է համացանցին և մեր մշակույթին միջամտելու ժամանակը։ Դուք կարող եք պնդել, որ ձեր պատմությունն այլ ավարտ ունենա»,- նշել է Լևինսկին։

Նույն շարքից