Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ հետխորհրդային տարածքում ստեղծված տնտեսության գործողության հիմքերը թույլ կտան հաղթահարել ներկայիս բարդությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Համաշխարհային տնտեսության վիճակն իսկապես բարդ է` հաշվի առնելով նաև շուկաներում վիճակը, ինչի մասին այժմ հիշատակեցիք։ Բայց ես վստահ եմ, որ, այդ թվում, ձեր անմիջական ուղղակի մասնակցությամբ, և Ղազախստանում, և հետխարհրդային ողջ տարածքում ստեղծված տնտեսության, սոցիալական ոլորտի գործողության հիմքերը, անկասկած, կօգնեն հաղթահարել դժվարությունները»,– ուրբաթ Նազարբաևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը։
«Անշուշտ, եթե մենք ամեն ինչ միասին անենք, ինչպես արել ենք նախորդ տարիներին, ապա մեզ ավելի հեշտ կլինի դուրս գալ այսօրվա իրավիճակից»,– շարունակել է ռուս նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել այդպիսի ձևաչափով մի շարք հարցեր քննարկելու հնարավորության համար, այդ թվում` ինտեգրման և երկկողմ հարաբերությունների հարցեր։ «Աշխարհում քիչ չեն բարդ խնդիրները, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում մեզանից»,– ավելացրել է Պուտինը։