Եվրոպայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոքի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում հանդիպումներ է ունեցել վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, խորհրդարանում տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նախագահ Էրդողանի հետ: Այցի ընթացքում Բրոքը պատասխանել է նաև «Ամերիկայի ձայն» ռադիոկանյանի հարցերին:
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդարանի օրակարգում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, Բրոքը հիշեցրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ անցյալ տարի՝ վարչապետի պաշտոնում գտնվելու շրջանում օգտագործել է «ողբերգություն» բառը:
«Նախագահ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուի վերջին հայտարարություններից գոհ ենք: Նման ողբերգական իրադարձությունների համար ներողություն խնդրելը հարաբերությունների կարգավորման համար կարևոր քայլ են: Թուրքիայի և Հայաստանի միջև 2009 թվականին ստորագրված արձանագրությունները երկխոսությունը կշարունակեին: Այս ողբերգական դեպքերը հետևում թողնելու առումով կարևոր քայլ կլիներ»,-ասել է նա: