Միջազգային 

Եկել է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծելու ժամանակը. Պուտին

analitik.am

Եկել է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծելու ժամանակը. ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


 

«Կարծում եմ, որ եկել է ժամանակը խոսելու արժութային միություն ստեղծելու հեռանկարի մասին»,-ասել է Պուտինը՝ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հետ Աստանայում եռակողմ հանդիպման ավարտին:


 

Նա հավելել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրմանն առնչվող հարցեր:


 

Պուտինի խոսքով՝ ուս-ուսի տված աշխատելով ավելի հեշտ է հաղթահարել արտաքին ֆինանսական և տնտեսական սպառնալիքներն ու պահպանել համատեղ շուկան:

 

 

 

Նույն շարքից