Միջազգային 

Պարզ բանաձև կա, որպեսզի ներսում ապրանքաշրջանառությունն աճի, պետք է սեփական ապրանքներով առևտուր անել. Լուկաշենկո

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներին անհրաժեշտ է առաջին հերթին մեծացնել սեփական արտադրության ապրանքների առևտուրը: Այս մասին հայտնում է TASS-ը:



«Պարզ բանաձև կա. որպեսզի մեր ներսում (միության) ապրանքաշրջանառությունն աճի, պետք է սեփական ապրանքներով առևտուր անել,- լրագրողներին ասել է Լուկաշենկոն Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ հանդիպման արդյունքներով:- Կողմնորոշումը մեր ներքին շուկան սեփական ապրանքներով լրացնելու ուղղությամբ թիվ մեկ հարցն է»:



Լուկաշենկոն հիշեցրել է, որ ապրանաշրջանառությունը ԵՏՄ երկրների միջև անցած տարի փոքր-քիչ նվազել է:



Նա հավելել է, որ ուրբաթ օրվա հանդիպման ընթացքում քննրակվել են ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության վերաբերյալ հարցեր: Երեք նախագահները հաստատել են մոտեցումը, որի համաձայն՝ ԵՏՄ նոր անդամները պետք է ընդունեն այն սկզբունքները, որոնք մշակվել են նախքան նրանց անդամակցությունը:

Նույն շարքից