Տնտեսություն 

Էներգետիկայի ոլորտի հիմնական ծրագրերը կարվեն ոչ թե բյուջեի, այլ վարկային ծրագրերի հաշվին. փոխնախարար

analitik.am

 

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը 2015թ. բյուջեի նախագծի քննարկմանը տեղեկացրեց, որ նախարարության մասով հիմնական ծրագրերն իրականացվում են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ծրագրերի հաշվին, իսկ բյուջեով նախատեսված հատկացումները՝ աշխատակազմի պահպանման, ռադիոակտիվ թափոնների ծառայությունների և ընդերքի տեղեկատվության մասով:

Հիմնական վարկային ծրագրերը կիրականցվեն, ըստ նրա, Համաշխարհային բանկի, Ասիական բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկերի հաշվին:

Ըստ փոխնախարարի կմեկնարկեն երեք խոշոր վարկային ծրագրեր՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Հրազդանշին էլեկտրահաղորդման գծի կառուցումը, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ 2015թ. կմեկնարկի էլեկտրահաղորդման ցանցի վերականգնման վարկային ծրագիրը երկու բաղադրիչներով՝ բարձրավոլտ լարման երկու ենթակայանների կառուցում և կապի համակարգի երկրորդ փուլի իրականացում, որի առաջին փուլն ավարտվել էր 2010թ.:

Գերմանիայի տրամադրված վարկերով նախատեսվում է սկսել Հայաստան-Վրաստան 400կվ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Նախարարը տեղեկացրեց, որ երրորդ փուլով հայկական ատոմակայանի նոր բլոկ կկառուցվի: Ատոմակայանի երկրորդ բլոկի շղթայի ավարտն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: 

Նույն շարքից