Միջազգային 

Ռուսական հատուկ ծառայությունները սերտ կապեր են ունեցել Կասպերսկու լաբորատորիայի հետ. Bloomberg

analitik.am

2012 թվականից ի վեր «Կասպերսկու լաբորատորիան» լքել են բարձրաստիճան մենեջերներ, որոնց փոխարեն շատ դեպքերում եկել են մարդիկ, ովքեր սերտ կապեր ունեն ռուսական ռազմական կամ հետախուզական կառույցների հետ, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:



 

Նրանցից ոմանք ակտիվ օգնում են Ռուսաստանի անվանգության դաշնային ծառայությանը քրեական հետաքննություններում՝ օգտագործելով ընկերության 400 միլիոն հաճախորդների մասին տեղեկությունը: Այդ մասին գործակալությանը պատմել են ընկերության 6 գործող և նախկին աշխատակիցներ, որոնք հրաժարվում են այդ թեման քննարկել հանրային կերպով՝ վախենալով ճնշումներից:


 

Bloomberg-ի տեղեկություններով՝ ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին ինքը ՊԱԿ-ի նախկին աշխատակից է, ամեն շաբաթ գնում է շոգեբաղնիք 5-10 մարդկանց խմբով, որոնց թվում սովորաբար լինում են ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Գործարարը հարցազրույցում նշել է, որ շոգեբաղնիք խմբակային այցելությունները բացառապես սոցիալական գործառույթ են իրականացնում. «Երբ ես գնում եմ շոգեբաղնիք, նրանք դառնում են ընկերներ»:

 


Նույն շարքից