Միջազգային 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում է Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբարևի թեկնածությունը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում է Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբարևի թեկնածությունը, որն առաջադրվել է երկրի ղեկավարի պաշտոնում ապրիլի 26-ին տեղի ունենալիք ընտրություններում, և նրան հաջողություններ է մաղթում նախընտրական պայքարում: Այս մասին հայտնում է TASS-ը:



«Բոլորի համար, ովքեր սիրում են Ղազախստանը, բոլորի համար, ում համար թանկ է նրա կայուն, առաջընթաց և շատ նկատելի զարգացումը, բոլորի համար, իհարկե, շատ կարևոր է այս օրերին աջակցել Ղազախստանի նախագահին,- լրագրողներին ասել է Պուտինը:- Եվ ես ևս, իհարկե, նրանց թվում եմ»:



«Հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ դիմելով Նազարբաևին:



Պուտինը նշել է, որ Նազարբաևը, «անշուշտ, իր երկրի ճանաչված ղեկավարն է, շատ հեղինակավոր մարդ ոչ միայն Ղազախստանում, այլև ամբողջ աշխարհում, հայտնի քաղաքական գործիչ, ճանաչելի, հեղինակավոր»: «Եվ այս իմաստով նա, կարծես, կողմնակի աջակցության կարիք էլ չունի»,- ասել է նա:

Նույն շարքից