Միջազգային 

Իրաքում կոալիցիայի ուժերին առաջին անգամ հաջողվել է Իրաքի և Շամի իսլամական պետություն անօդաչու խփել

analitik.am

Իրաքում կոալիցիայի ուժերը հայտնել են, որ իրենց առաջին անգամ հաջողվել է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) անօդաչու խփել: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը:



«Իրաքում Էլ-Ֆալլուջա քաղաքի մոտ օդային հարվածով ոչնչացվել են ԴԱԻՇ-ի հեռակառավարվող թռչող սարք և ավտոմեքենան, որից իրականացվել է դրա կառավարումը»,- ասվում է կոալիցիայի մամլո ծառայության հայտարարության մեջ:



Պենտագոնը հայտարարել է, որ ներկայումս ԴԱԻՇ-ի անօդաչուները լուրջ վտանգ չեն ներկայացնում՝ ի տարբերություն հատուկ կառուցվածքով հարվածային սարքերի, ինչպիսիք են՝ Reaper-ը և Predator-ը, իսլամիստների դրոնները, որոնք, որպես կանոն, գնված են առցանց խանութներից և կիրառման չափազանց սահմանափակ սպեկտր ունեն:


 

 

Նույն շարքից