Միջազգային 

ԵՏՄ անդամ երկրները միջոցառումներ կձեռնարկեն՝ մեծացնելու համար առևտրի ծավալները. Նազարբաև

analitik.am

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները միջոցառումներ կձեռնարկեն՝ մեծացնելու համար առևտրի ծավալները: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրն Աստանայում Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:



«Մենք… քննարկել ենք մեր երկրների միջև առևտուրը… Օրինակ՝ Ռուսաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 20%-ով, հենց դա հիմնականում ընդգրկում է արտահանման ապրանքների գների նվազումը և, իհարկե, մեր երկրների արժույթների տատանումները»,- ասել է Նազարբաևը:



«Մենք գիտեինք, որ այդպիսի ռիսկեր կլինեն: Մենք պետք է համատեղ հաղթահարենք այդ ժամանակը: Պայմանավորվել ենք զարգացնել առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությունը»,- ասել է Նազարբաևը:



Նա հավելել է, որ երկրների կառավարություններին մի շարք համապատասխան հրահանգներ կտրվեն: «Մենք կառավարություններին կհրահանգենք աշխատել, որպեսզի վերականգնվի փոխադարձ առևտրի ծավալների աճը»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը:

Նույն շարքից