Միջազգային 

Պուտինի և Լուկաշենկոյի հետ հանդիպումները կարևոր են «ժամերի հարմարեցման» համար. Նազարբաև

analitik.am

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներն ուրբաթ օրը հանդիպման ժամանակ քննարկել են փոխադարձ առևտրի ու տնտեսական փոխգործակցության խորացում, ինչպես նաև համաշխարհային տնտեսության միտումներն ու իրավիճակն Ուկրաինայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:



Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նաև «ընդգծել է ուկրաինական ճգնաժամի շուրջ իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման անհրաժեշտությունը, որոնք ազդեցություն են ունենում նաև այլ երկրների վրա»: «Ղազախստանի նախագահն ուշադրություն է դարձրել ակտիվ և պարբերական հանդիպումների կարևորությանը ժամերի հարմարեցման և հեռանկարային ուղղությունների քննարկման համար»,- հայտնում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:



Նա նաև նշել է, որ եթե 2007-2009 թթ. ճգնաժամը գլոբալ բնույթ ուներ, ապա այժմյանը տարածաշրջանային ուղղվածություն ունի «և պայմանավորված է էներգակիրների և մեր արտադրած ապրանքների գների անկմամբ»:



«Մենք ենթադրում էինք, որ այդպիսի ռիսկեր կառաջանան, և հիմա մեր խնդիրն է համատեղ միջոցառումներ մշակել և բարեհաջող անցնել այս շրջանը»,- հավելել է Նազարբարևը:

Նույն շարքից