Միջազգային 

Մեզ համար թանկ է արժեցել այս միության ձևավորումը, ուստի նոր անդամները, պետք է հավատարիմ մնան այն սկզբունքներին. Լուկաշենկո

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ միանալ ցանկացող երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ կազմակերպության մշակած սկզբունքներին: Այս մասին հայտնում է «Նովոստի Ղազախստան» գործակալությունը:



Ուրբաթ օրն Աստանայում սկսվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, նրանք քննարկում են իրավիճակն Ուկրաինայում և միտումները համաշխարհային տնտեսությունում: Բացի դրանից՝ նախատեսվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումներ իր բելառուս և ղազախ գործընկերների՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ:



«Մենք նաև քննարկել ենք մեր տնտեսական միություն Ղրղըզստանի մտնելու խնդիրները… Եվ միանշանակ հաստատեցինք մեր անհաղթահարելի ցանկությունը, որ նորից մեր միությանն անդամակցողները, այնուամենայնիվ, հավատարիմ մնան այն դասական սկզբունքներին, որոնք մենք երեքով մշակել ենք… Մեզ համար թանկ է արժեցել այս միության ձևավորումը, ուստի նոր անդամները, այնուամենայնիվ, պետք է հավատարիմ մնան այն սկզբունքներին, որ մենք մշակել ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն Աստանայում եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության ժամանակ:



Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը 2014 թ. մայիսի 29-ին ստորագրել են ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ին: Հունվարի 2-ին ԵՏՄ-ին է միացել Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղըզստանի միացումը:

Նույն շարքից