Միջազգային 

Թուրքիայի «իսլամիստները» ներկայում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում և ավելի շատ փողով են հետաքրքրված, քան կրոնով. Օրհան Փամուք

analitik.am

Նոբելյան մրցանակի թուրք դափնեկիր Օրհան Փամուքը հայտարարել է, որ Թուրքիայի «իսլամիստները»  ներկայում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում և ավելի շատ փողով են հետաքրքրված, քան կրոնով, փոխանցում է mk-turkey.ru-ն:


 

«Թուրքիայի «իսլամիստները» հիմնականում հասարակության ցածր խավի ներկայացուցիչներ են, նրանք նախկին զայրացած գյուղացիներն են, որոնք չեն մոռացել, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ ծանր ժամանակաշրջանում: 12-13 տարի անց նրանք ձևավորելու են պետական կադրերը: Այժմ նրանք կապեր ունեն ցանկացած հաստատություններում և ներկայացնում են կենտրոնացված իշխանությունը: Նրանք ավելի շատ հետաքրքրված են գումարով, քան կրոնով: Նրանք պարզապես իրենց հռետորաբանության համար իսլամի տակ են թաքնվում»,- հայտարարել է Փամուքը գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում:


 

Փամուքն ընդգծել է որ քաղաքական իսլամը, որը 1990-ական թվականներին անգամ մարքսիստներին ու կոմունիստներին էր հետաքրքրում, կոռուպցիայից հետո կորցրել է նախկին հմայքը:


 

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիան վերապրեց հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն սկանդալներից մեկը, որն ստացավ «Մեծ կաշառք» անվանումը:

 

Սկանդալի կենտրոնում հայտնվեցին մի քանի նախարարներ ու նրանց որդիները, գործարարներ ու բարձր մակարդակի գործիչներ:

 


Դատախազները, որոնք քննում էին կոռուպցիոն այս գործը, պաշտոններից ազատվեցին՝ իրենց լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:

 


Փամուքը նաև իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ: Նա նշել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն առաջ չի գնում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Թուրքիայի խնդիրների պատճառով:


 

«Ես մեծ հիասթափություն եմ ապրում: Նշեմ, որ 2002-2009թթ.-ին ես լավատեսորեն էի տրամադրված»,- հայտարարել է Օրհան Փամուքը:

Նույն շարքից