Միջազգային 

ԵՏՄ երկրները կարող են աստիճանաբար մտնել արժութային միության մեջ. Լիխաչով

analitik.am

ԵՏՄ երկրները կարող են աստիճանաբար մտնել արժութային միության մեջ: TASS-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՌԴ Էկոնոմիկայի ու զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝մտածել նման միության հեռանկարների մասին:



«Ես կառաջարկեի շարժվել փուլ առ փուլ. այնպես, ինչպես Եվրամիության բոլոր անդամներն են մտնում եվրոյի գոտի, այդպես էլ փուլային եղանակով հնարավոր է ստեղծել այդ ընդհանուր արժութային ինստիտուտները, նկատի ունեմ այդ աշխատանքում ոչ միանգամից «ինտեգրացիոն հնգյակի» ներառումը»,- ասել է Լիխաչովը:



«Եթե նախագահները (ԵՏՄ անդամ երկրների) մեզ նման հանձնարարություն տան, ապա մենք միանգամից մեր ֆինանսների նախարարությունների, ազգային բանկերի հետ ձեռնամուխ կլինենք տվյալ հարցի քննարկմանը: Ակնհայտորեն, այն կախված է օդում»,- հավելել է Լիխաչովը:



Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահը Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ «եկել է ժամանակը խոսելու արժութային միության հեռանկարների ու հնարավոր ձևավորման մասին»:

Նույն շարքից