Միջազգային 

Մահացել է Իրանի նախագահի մայրը

analitik.am

Իրանում 90 տարեկանում մահացել է երկրի նախագահ Հասան Ռուհանիի մայրը՝ Սաքինե Փեյվանդին: Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ն:



Նախագահի մայրը մահացել է հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո:



Փեյվանդիի մահվան կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը, որոնք Լոզանում բանակցություննե են վարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ցավակցություններ են հայտնել Ռուհանիի հարազատ եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, ով գլխավորում է իրանական պատվիրակությունը բանակցություններում: Մոր մահվան պատճառով Ֆերեյդունը ստիպված է եղել վերադառնալ Իրան:

Նույն շարքից