Միջազգային 

Իրանի և ՌԴ-ի գործընկերությունը կարող է օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Խարազի

analitik.am

Տարածաշրջանային հակամարտությունների լուծման շուրջ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը բնական է և երկու երկրները մեծ հնարավորություններ ունեն Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու համար: Այդ մասին  ուրբաթ օրը հայտարարել է Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին, գրում է ria.ru-ն:

«Իրանը և Ռուսաստանը հարևաններ են: Ե՛վ Իրանը, և՛ Ռուսաստանը շատ տարածաշրջաններում, այդ թվում հարևան տարածաշրջաններում, շատ ընդհանուր շահեր ունեն: Այդ պատճառով Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման համար Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը բնական իրավունք է»,- ասել է Խարազին:

Նրա խոսքերով՝ «երկար տարիներ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն է ընթանում, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել, այդ թվում և տարածաշրջանային, այդ հակամարտությունը կարգավորելու համար»:

«Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը և Իրանը մեծ հնարավորություններ ունեն կարգավորման համար, նրանք կարող են նպաստել այդ հարցի լուծմանը»,- ասել է դիվանագետը:

Նույն շարքից