Միջազգային 

Մարին Լե Պենը հույս է հայտնել, որ ԵՄ երկրները կձերբազատվեն ԱՄՆ ճնշումներից

analitik.am

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հույս է հայտնել, որ Եվրամիության երկրները կկարողանան ազատվել ԱՄՆ ճնշումից, որը նա գործադրում է Ուկրաինայում սեփական շահերի պաշտպանության համար։

Vesti հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ բոլորն էլ գիտեն Ուկրաինայի ճգնաժամում Վաշինգտոնի ունեցած մասնակցության մասին։ «Ինչի՞

մասին էին մտածում նրանք, ովքեր ստեղծում էին Եվրամիությունը։ Ինչի՞ համար է անհրաժեշտ Եվրամիությունը, եթե այն հիմա ենթարկվում է ԱՄՆ-ին»,- հարց է ուղղել ֆրանսիացի քաղաքական գործիչը։

«Ես հույս ունեմ, որ ԵՄ որոշ դիվանագիտական գերատեսչություններ կկարողանան ազատվել ճնշումից, որը գործադրում է ԱՄՆ-ը Ուկրաինայում իր շահերի պաշտպանության համար»,- ասել է Լե Պենը։

Նույն շարքից