Միջազգային 

Քերին արդյունավետ է անվանել Իրանի հետ բանակցությունները

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ  է անվանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնում է «Գազետան»:

 

«Բանակցություններն արդյունավետ և կառուցողական էին: Մենք բանակցություններին կվերադառնանք հաջորդ շաբաթ` չորեքաշաբթի օրը», - մասնավորապես ասել է Քերին:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի և վեցնյակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է մարտի 25-ին՝ Լոզանում:

 

Ըստ ԶԼՄ-ների` ներքին պայմանավորվածություն կա՝ Իրանի միջուկային ծրգարի հարցով համաձայնության գալ մինչև մարտի 30-ը:

 

Նույն շարքից