Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հեռախոսազրույցում մի շարք գժգոհություններ է հայտնել Իսրայելի ներկա քաղաքականության վերաբերյալ:
Հակառակ Իսրայելի պնդումներին, ամերիկյան նախագահը կրկին շեշտել է Պաղեստինյան պետության ստեղծման անհրաժեշտության մասին, ինչը կարող է հանգեցնել ամերիկա-իսրայելյան հարաբերությունների կտրուկ վատթարացմանը:
Բարաք Օբաման նաեւ հաըտնել է, որ ամերիկյան կողմը մտադիր է վերջնական հանգուցալուծում տալ իրանական միջուկային խնդրին:
Այսպիսով ԱՄՆ-ը վերանայում է իր քաղաքականությունը մերձավորաարեւելյան տարածաշրջանում եւ փորձում նորմալացնել հարաբերությունը Իրանի հետ:
Փորձագետների կարծիքով ԱՄՆ ադմինիստրացիան պատրաստ է վատթարացնել հարաբերությունները Իսրայելի հետ՝ փոխարենը ձեռք բերելով Թեհրանի աջակցությունը տարածաշրջանում: