Միջազգային 

Բրիտանացի պատգամավորները կասկածում են, որ կառավարությունը, շրջանցելով ԵՄ-ի պատժամիջոցները, զենք է վաճառում Ռուսաստանին

Բրիտանացի պատգամավորները կասկածում են, որ Դևիդ Քեմերոնի կառավարությունը, շրջանցելով ԵՄ-ի պատժամիջոցները, զենք է վաճառում Ռուսաստանին:



Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Times-ի հոդվածը, խորհրդարանի անդամները ցանկացել են պարզել` ինչու է Բրիտանիան շարունակում զենքի վաճառք իրականացնել Ռուսաստանի հետ` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:



Խորհրդարանականները պահանջում են նաև ստուգել` արդյո՞ք զենքի և կրկնակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարման բոլոր  գործող արտոնագրերը համապատասխանում են ԵՄ պատժամիջոցների պահանջներին: Խոսքն առաջին հերթին՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի մասին է, ինչպիսիք են լրտեսական ծրագրերը: Պայմանագրերի գումարը կազմում է 250 մլն դոլար:

Նույն շարքից