Միջազգային 

Արսենի Յացենյուկը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են նաև Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիային դիմակայելու հարցը

analitik.am

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ուրբաթ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդել է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը։

 


Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, համաձայն տեղեկությունների՝ «կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգությանն առնչվող հարցեր, ռուսական ագրեսիային դիմակայելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների այլ արդի հարցեր՝ մասնավորապես առևտրատնտեսական, էներգետիկ և ռազմա-տեխնիկական ոլորտներում»։


 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա է ժամանել ուկրաինա-թուրքական բարձր մակարդակի հարաբերությունների խորհրդի 4-րդ նիստի շրջանակներում։


 

Նա հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։  Բանակցությունների արդյունքում Պորոշենկոն հաղորդել է, որ Թուրքիան 50 մլն դոլար է տրամադրել պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար։

Նույն շարքից