Միջազգային 

Մոլդովիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն է բացվելու

Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտարարել է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն բացելու մասին, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

 

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ մենք պայմանավորվել ենք երկկողմ հարաբերությունները զարգացնել անվտանգության ոլորտում։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը՝ կարծում եմ, որ դա շատ պետք կլինի։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև ամառ Սթոլթենբերգը կայցելի Մոլդովա՝ մեր երկրում կազմակերպության ներկայացուցչություն բացելու համար»,-ասել է Մոլդովայի վարչապետը։

 



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիրիլ Գաբուրիչը Բելգիա է մեկնել՝ մասնակցելու Մոլդովայի Հանրապետության՝ Եվրամիության հետ ասոցացման նիստի աշխատանքներին։

Նույն շարքից