Միջազգային 

Ռումինիան ապրիլից հնարավոր է հրաժարվի ռուսական գազից

Ռումինիան ապրիլից հնարավոր է հրաժարվի Ռուսաստանից գազ ներմուծելուց։ Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ ռումինական Есоnomica պարբերականին հղումով։

 


Թերթի կարծիքով՝ ռուսական գազի ներմուծումից հրաժարվելը հնարավոր է դարձել արդյունաբերության առումով հատուկ պահանջարկը նվազեցնելու, ինչպես նաև էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների շնորհիվ։

 


«Ռումինիան վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ կարողացել է հրաժարվել բնական գազի ներմուծումից։ 2015 թվականի ապրիլին, ինչպես նաև հաջորդող մի քանի ամիսներին բնակչության պահանջարկն ամբողջությամբ բավարարվելու է ներքին ռեսուրսների միջոցով»,-գրում է Economica-ն։

 


Այժմ Ռումինիայում տարեկան 10-11 մլրդ խորանարդ մետր գազ է օգտագործվում, որից 400 մլն-ը ներմուծվում էր Ռուսաստանից։

 


Պարբերականը նշում է, որ ներկայում ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց արժե 380 դոլար՝ ռումինական գազի 200 դոլարի փոխարեն։

Նույն շարքից