Միջազգային 

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդին մեղադրում են Թուրքիայի դեմ գործող լոբբիներին օգնելու համար

Թուրքական իշխանամետ պարբերականներն ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրել են ԱՄՆ-ից և Արևմտյան երկրներից ստացած աջակցությամբ Թուրքիայի դեմ գործող լոբբիներին օգնելու համար։


 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը,  գյուլենականներն աջակցություն են ցույց տվել կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդին, Դևիդ Փալադաոյին, Ֆրենկ Փալոնեին և Ադամ Շիֆին, որոնք օրեր առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև էին ներկայացրել, որով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ էր արվում 1915-ի դեպքերը որպես Ցեղասպանություն ներկայացնել։


 

Համաձայն թուրքական լրատվամիջոցների պնդումների՝ գյուլենականները դրամական աջակցություն են ցուցաբերել նաև ամերիկացի այն 74 կոնգրեսականներին, որոնք ստորագրել էին Թուրքիայում մամուլի ազատ չլինելու վերաբերյալ նամակը։

Նույն շարքից