Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը չի պատրաստվում այցելել Մոսկվա և մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, գրում է NewsBG.ru-ն:
Ինչպես հայտնել են բուլղարացի ղեկավարի մամուլի ծառայությունից, համապատասխան հրավերը ստացվել է, սակայն նախագահի մասնակցությունը Մոսկվայի տոնակատարություններին նախատեսված չէ:
Բուլղարիայի նախագահի նման որոշման պատճառների մասին չի հաղորդվում: