Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ Ղրիմը ներառյալ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Կիևում Ուկրաինայի նախագահի հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Ուկրաինայի հետ կապված «ճգնաժամ» բառն իրեն տխրեցնում է։ Էրդողանը պնդել է, թե Թուրքիան տարբեր պլատֆորմներում հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ Ղրիմը ներառյալ։
Թուրքիայի նախագահը շեշտել է, թեր իրենց ահամար անընդունելի է, որ Ղրիմի թաթարների նկատմամբ տեղական իշխանությունները ճնշումներ են իրականացնում։
Էրդողանը նաև հայտարարել է, թե Թուրքիան Ուկրաինային անհատույց տրամադրելու է 10 մլն դոլար և 50 մլն էլ որպես վարկ՝ երկրի զարգացման համար։