Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դրական է արձագանքել ստամբուլահայ կնոջ ցանկությանը՝ իրենց կուսակցությունով դառնալ պատգամավոր։
Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ առաջին անգամ ազգային փոքրամասնություններից պատգամավորի թեկնածու ներկայացնելու որոշում ընդունած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը որոշել է հայ համայնքից կին թեկնածու առաջադրել։
Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մոտ օրերս կհայտարարի, որ իրենց կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրում սըամբուլահայ Թալին Գազերին։