Տնտեսություն 

Տների և բնակարանների գները Երևանում. հունվար-սեպտեմբեր

analitik.am

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի վարչական շրջաններում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մակերեսի հաշվարկով հետևյալ  շուկայական միջինացված գները.


 Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից: 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան  քաղաքում 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բազմաբնակարան բնակելի  շենքերի բնակարանների, 1 մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 1.0 %-ով: 

 

Հհունվար-սեպտեմբերին հանրապետությունում  արձանագրվել է անհատական բնակելի տների 3796 առուվաճառքի գործարք, այդ թվում Երևան քաղաքում՝ 1011, մարզերում՝ 2785: 2013 թվականի նույն ժամանակահատվածի  համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 4.3 %-ով, ընդ որում, Երևան քաղաքում` 2.2 %-ով, իսկ մարզերում ՝ 5.1 %-ով:
Այս ամիսներին Երևան քաղաքի վարչական շրջաններում շինության 250.0 մ² և տնամերձի 400.0մ² միջին մակերեսներով անհատական  բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների  վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության մակերեսով(ներառյալ տնամերձի միավորի գինը).



 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևանում 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին անհատական բնակելի տների  միջին գները 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 0.4 %-ով:

 

 






Նույն շարքից