Միջազգային 

Իրանը հայտարարել է վեցյակի հետ քաղաքական և տեխնիկական խնդիրների լուծման մասին

analitik.am

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջուկային ծրագրի խնդրահարույց հարցերի շուրջ Իրանի և վեցյակի միջև գտնվել են քաղաքական և տնտեսական լուծումներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Նախարարը հայտնել է, որ Իրանի և Ատոմային էներգետիկայի կազմակերպության փորձագետների և նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում այնպիսի հարցերի շուրջ են տնտեսական և քաղաքական լուծումներ գտնվել, որոնք նախկինում անլուծելի էին թվում:

 

Նրա խոսքերով, իրանական պատվիրակությունը պատրաստ է եղել շարունակելու քննարկումը, սակայն վեցյակի անդամներին ներքին խորհրդակցությունների նպատակով ավելի շատ ժամանակ է պետք եղել: 

Նույն շարքից