Միջազգային 

Օբաման ու Օլանդը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը

analitik.am

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը հղումով։

 

«Նախագահ Օբաման Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ քննարկել է Իրանի միջուկային խնդրի շուրջ զարգացումներն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասվում է Խորհրդի՝ Twitter-ի էջում։

 

Հիշեցնենք, որ փետրվարին Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: Սակայն հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են մինսկյան պայմանավորվածությունները չկատարելու համար։

 

Նույն շարքից