Միջազգային 

Իրանի հետ բանակցությունների տեխնիկական հարցերի լուծումն սպասվում է հաջորդ փուլում

analitik.am

Իրանի արտգործնախարար Զարիֆը հայտարարել է, որ միջուկային բանակցությունների տեխնիկական հարցերի մանրամասների լուծումը սպասվում է հաջորդ փուլում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Նա նշել է նաև, որ Լոզանում անցկացված բանակցությունները «բարդ էին և ինտենսիվ», միաժամանակ` «օգտավետ և հուսադրող»: Զարիֆը նկատել է նաև, որ կոորդինացման համար մեծ ժամանակ է հարկավոր նաև Արևմուտքի երկրներին:

 

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ իր բանակցողների նոր թիմի ջանքերի շնորհիվ «գտնվել են համապատասխան տեխնիկական և քաղաքական լուծումներ» այն խնդիրների համար, որոնք  նախկինում անլուծելի էին թվում:

 

Վեցնյակի հետ բանակցություննների հաջորդ փուլը սպասվում է Շվեյցարիայում՝ մարտի 26-ին:

 

Նույն շարքից