Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Միացյալ նահանգները հերթական գունավոր հողափոխություններն են նախապատրաստում նախկին ԽՍՀՄ երկրներում՝ նպատակ ունենալով խարխլել հավասարակշռությունը տարածաշրջանում ու հարված հասցնել Ռուսաստանի անվտանգությանը:
Այդ մասին հայտնել է քաղաքագետ Քրեյգ Ռոբեռտսը, նշելով, որ ԱՄՆ-ը ամեն կերպ ձգտում է խաթարել Դոնբասի խաղաղ գործընթացը՝ միաժամանակ քայքայիչ գործողություններ ծավալելով Հայաստանում, Կւիրգիզիայում ու Ուզբեկստանում:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նպատակ ունի այդ երկրներում գործող ընդդիմադիր ուժերի ու իր համախոհների միջոցով իրականացնել գունավոր հեղափոխություններ ու ապակայունացնել իրավիճակը՝ թուլացնելով Ռուսաստանի ազդեցության ոլորտները:
Վերջում նա ավելացրել է, որ դա Ռուսաստանի դեմ ճնշումների միայն սկիզբն է: