Միջազգային 

Կիսենջեր. ԱՄՆ-ը չի կարող խանգարել Մոսկվայի ու Պեկինի մերձեցմանը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ներկա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններու Միացյալ նահանգները չեն կարող ազդել Մոսկվայի ու Պեկինի մերձեցմանը:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Կիսենջերը, նշելով, որ Մոսկվայի ու Պեկինի մերձեցումը միանգամայն բնական իրավիճակ է ու պայմանավորված է մի շարք օբեկտիվ պատճառներով:

 

Միաժամանակ, նրա խոսքերով, Վաշինգտոնը , չնայած ներկայիս լարված իրավիճակին, պետք է ըմբռնի, որ Ռուսաստանը մնում է եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս ու շարունակի դրվանագիտական հարաբերությունների զարգացումը վերջինիս հետ:

Վերջում նա ավելացրել է, որ ռուս-չինական հարաբերությունների զարգացումը ոչ մի վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, որը կարող է նորմալ տնտեսական ու քաղաքական կապեր զարգացնել երկու երկրների հետ:

 

 

 

 

 

Նույն շարքից