Միջազգային 

Ադրբեջանում տեղային ինտերնետ է ստեղծվել

analitik.am

Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական-հաշվողական կենտրոնն ավարտել է տեղային համացանց ստեղծելու աշխատանքները, տեղեկացնում է Trend գործակալությունը:



 

Ցանցն ստեղծվել է «Էլեկտրոնային կառավարություն» կայքին որակյալ հասանելիություն ապահովելու նպատակով:



 

«Այս պահին կենտրոնում աշխատանքներ են իրականացվում նոր ցանցը պրովայդերներին միացնելու ուղղությամբ»,-ասել են կենտրոնից:



 

Տվյալների փոխանցման արագությունը, օգտագործման աճին զուգահեռ, կարող է հասցվել մինչև 10 գեգաբիթ/վայրկյանի:



 

Ինտերնետային հոսքի օպտիմալացումը թույլ կտա մինչև 40 տոկոսով թեթևացնել միջազգային պրովայդերների ալիքների ծանրաբեռնվածությունը, ինչն, իր հերթին, էապես կարագացնի տեղական ցանցային ռեսուրսներին հասանելիությունը:

Նույն շարքից