Տնտեսություն 

ԵՏՄ չափանիշներին ՀՀ մաքսակետերն համապատասխանեցնելու համար հատկացվեց 1 մլրդ դրամ

analitik.am

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության շրջանակներում մեր երկրի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքին: ՀՀ ֆինանսների նախարարությանը պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 1մլրդ դրամ՝ այդ աշխատանքները կատարելու համար:

 

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ 2014 թվականի հունվարի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել էր Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին ՀՀ միանալու միջոցառումների ծրագիրը՝ ճանապարհային քարտեզը: 


Միջոցառումների ծրագրի 30-րդ կետը սահմանում է ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման մասին աշխատանքային ծրագրի մշակում: Որոշումը պահանջում է նաև ԲելառուսիՂազախստանի և Ռուսաստանի մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության շրջանակներում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների կատարման ուղղությամբ գնումների կազմակերպման պահանջների մշակում:


Այս որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանում է, որ մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են ՀՀ տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը:

Նույն շարքից