Միջազգային 

Ֆրանսիայի ընտրություններում առաջատարը Սարկոզիի կուսակցությունն է

analitik.am

Ֆրանսիայի դեպարտամենտների օրենսդիր ժողովի ընտրությունների քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունն առաջատարն է, տեղեկացնում է BBC-ն:
Ընտրությունների առաջին փուլում կուսակցությունը ստացել է ձայների 36.5 տոկոսը:



 

Երկրորդը Մարին Լե Պենի Ազգային ճակատն է՝ 25.95 տոկոսով: Իշխող սոցիալիստների կուսակցությունը երրորդն է՝ ընտրողների քվեների 20 տոկոսով:

 


Մարին Լե Պենն արդեն հայտարարել է, որ վարչապետ Մանուել Վալսը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կուսակցությունը շատ ցածր արդյունք է ցույց տվել:

Նույն շարքից