Միջազգային 

Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության իշխանության վերադառնալու հույսերը զուր են․ Իվանիշվիլի

analitik.am

«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության վերադառնալու հույսերը զուր են, գրում է ria.ru-ն:

 


«Միացյալ ազգային շարժումը» պատրաստվում է հաջորդ շաբաթվանից ստորագրահավաք սկսել Վրաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով: Այդ մասին խորհրդարանական ընդդիմության առաջնորդները հայտարարել են շաբաթ օրը Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում կայացած իրենց աջակիցների բազմահազարանոց ակցիայի ժամանակ:

 


«Վրացի ժողովուրդը լավ է հիշում բանտերի խոշտանգումների սարսափելի կադրերը և չի ցանկանա այդ անցյալ վերադառնալ»,- կիրակի երեկոյան հայտարարել է Իվանիշվիլին իր «2030» հեռուստանախագծում:

Նույն շարքից