Միջազգային 

Լոնդոնի բնակիչները փաբից վտարել են Միացյալ Թագավորության անկախության կուսակցության առաջնորդին

analitik.am

Լոնդոնի բնակիչները փաբից վտարել են Միացյալ Թագավորության անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժին: Ինչպես հայտնում է ВВС News-ը, դեպքը տեղի է ունեցել, երբ քաղաքական գործիչը ընտանիքի հետ միասին ընթրել է Դաուն քաղաքի հաստատություններից մեկում:



Քաղաքական գործչի քաղաքականությունից դժգոհողները ներխուժել են փաբ ու ստիպել նրան, ինչպես նաև նրա կնոջն ու 15 և 10 տարեկան երկու երեխաներին հեռանալ փաբից:



Վերջինս ակցիայի մասնակիցներին անվանել է սրիկաներ: «Հուսով եմ՝ «ցուցարարները» հպարտանում են իրենցով: Այդ մարդիկ սրիկաներ են»,- հայտարարել է նա:



Ակցիային մասնակցել է մոտ 100 մարդ, որոնք ներկայացրել են ներգաղթյալների, միասեռական զույգերի, հաշմանդամների ու կերակրող մայրերի:



Ֆարաժը հայտնի է իր կտրուկ ու հաճախ սկանդալային արտահայտություններով ընդդեմ եվրաինտեգրման:




Նույն շարքից