Միջազգային 

Անկարան պատրաստ է աջակցել Իրաքին. Դավութօղլու

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

 


 

Դավութօղլուն տեղեկացել է Իրաքում առկա վերջին իրադրության մասին և նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքի անվտանգության, միասնության ու տարածքային ամբողջականության համար պայքարին։


 

Իրաքի վարչապետը նշել է, թե գիտակցում է Թուրքիայի աջակցության կարևորությունը, ինչի համար շնորհակալություն է հայտնել։



 

2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեծ տարածքներ է գրավել Սիրիայի և Իրաքի տարածքում՝ այնտեղ խալիֆայություն հռչակելով։

 


Իրաքի կառավարական զորքը պայքար է մղում ԻՊ-ի դեմ՝ փորձելով վերագրավել նրա տնօրինության տակ հայտնված բնակավայրերը։

Նույն շարքից