Միջազգային 

Վլադիմիր Պուտինը առաջին աստիճանի շքանշան է շնորհել Սերգեյ Լավրովին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքի համար ծառայությունների» առաջին աստիճանի շքանշան է շնորհել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։


 

Նախարարին պարգևը շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսն իրականացնելու գործում առանձնահատուկ նվիրվածության և բազմամյա դիվանագիտական գործունեության համար», ասված է նախագահի հրամանագրում։

 


Նախարարին պարգևատրելու փաստաթուղթը ստորագրվել է մարտի 21-ին՝ նրա ծննդյան օրը։


 

Այդ օրը նրան պարգևատրել է նաև Պատրիարք Կիրիլը։ Նա նախարարին Սերգիյ Ռադոնեժսկու 1-ին աստիճանի մեդալ է շնորհել։

Նույն շարքից