Միջազգային 

Թուրքիայում հայտնաբերվել և արտաքսվել են «Իսլամական պետություն»-ը միանալ փորձող 34 անձինք, այդ թվում՝ ադրբեջանցիներ

analitik.am

Մարտի սկզբից Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլի օդանավակայաններում ստուգումներ էին սկսել, որոնց արդյունքում Թուրքիայից արտաքսվել է 34 մարդ՝ աշխարհի 17 երկրներից։


 

Նրանք բոլորն էլ ցանկացել են անցնել Սիրիա՝ միանալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։


 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ձերբակալվածների թվում կան նաև Ադրբեջանի քաղաքացիներ։


 

Ձերբակալվածների թվում եղել է նաև ռուսաստանցի մի կին, ով իր 3 և 4 տարեկան երեխաների հետ ցանկացել է անդամակցել ահաբեկչական խմբավորմանը։

 


Արտաքսվածների թվում եղել են Ֆրանսիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Իրաքի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Լիբիայի, Պակիստանի, Գերմանիայի, Աֆղանստանի և այլ երկրների քաղաքացիներ։

 


Ի դեպ, Թուրքիայի տարածքն օգտագործելով՝ Սիրիայում կռվող ԻՊ-ին միանալ ցանկացողների գերակշիռ մասն Իսպանիայի Բարսելոնա և Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմի բնակիչներ են եղել։

Նույն շարքից