Միջազգային 

Վրաստանի ԱԳՆ-ն պատրաստվում է Անգելա Մերկելի և Ջիմ Քերիի այցին

analitik.am

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստություններ է տեսնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցերի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Դավիդ Կերեսելիձեն, գրում է ria.ru-ն:

 


Նրա խոսքով՝ Մերկելը կարող է Վրաստան այցելել տարվա երկրորդ կեսին:


 

«Հստակ ամսաթիվ չեմ կարող ասել: Քննարկվում է տիկին Մերկելի՝ այս տարվա երկրորդ կեսին այցի տարբերակը, դրա շուրջ աշխատանքներ են տարվում: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի այցին, ապա այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում: Ամեն դեպքում՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստակամություն կա այցելել Վրաստան»,- ասել է Կերեսելիձեն երկուշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում:

 


Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Քերիի այցը Վրաստան կարող է տեղի ունենալ «մոտ ապագայում»: Երկրի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի իրականացման հարցերով լիագումար նիստին, սակայն չի հստակեցրել, թե երբ է մասնավորապես կայանալու նիստը:

Նույն շարքից