Միջազգային 

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի աշխատակից Արմեն Գասպարյանն անցանկալի անձ է հայտարարվել Մոլդովայում

analitik.am

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի աշխատակից Արմեն Գասպարյանն անցանկալի անձ է հայտարարվել Մոլդովայում, երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին են հայտնել ՆԳՆ մամուլի ծառայությունից։



Գասպարյանը աշխատանքային այցով Քիշնև է մեկնել 8:15։



«Գասպարյանին արգելել են Մոլդովա մուտք գործել մինչև 2020 թվականը։ Նա անցանկալի անձ է հայտարարվել։ Ռադիոհաղորդավարը Մոսկվա է վերադարձել նույն ինքնաթիռով, որով մեկնել էր Քիշնև»,– ասել է ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։



Գասպարյանի գործընկերները ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ենթադրել են, որ պատճառը կարող է լինել հաղորդավարի` «Ռուսաստանի ձայնը» («Голос России») ռադիոընկերության եթերում հնչած ելույթը` նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին։



Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունն անցանկալի անձ էր հայտարարել «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, ինչպես նաև` «Ղրիմ. վերադարձ Հայրենիք» ֆիլմի հեղինակ Անդրեյ Կոնդրաշովին։ Նրանք նույնպես հինգ տարով զրկվել են Մոլդովա մուտք գործելու իրավունքից։

Նույն շարքից