Միջազգային 

Էստոնիայում մեկնարկել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչների մասնակցությամբ զորավարժությունների ակտիվ փուլը

analitik.am

Երկուշաբթի Էստոնիայի օդային տարածքում մեկնարկել է Էստոնիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը ամերիկյան կործանիչների ավիաջոկատի մասնակցությամբ: Պաշտպանության ուժերի կենտրոնական պոլիգոնում ցամաքային թիրախների ուղղությամբ հրաձգություն կիրականացվի, հայտնում է TASS-ը՝ հղում անելով Էստոնիայի ռազմաօդային ուժերի հրամանատար գնդապետ Յաակ Թարյենին:



«Էստոնիայում այդպիսի հրաձգություններ առաջին անգամ կմշակվեն»,- նշել է հրամանատարը: Մանևրերին մասնակցում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչների ավիաջոկատը՝ Էստոնիայի Էմարի ավիաբազայում տեղակայված 14 հատ F-16 մեքենա:



Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև ապրիլի 17-ը, կմիանան նաև Ֆինլանդիան և Շվեդիան, բայց նրանց ինքնաթիռները չեն լքի իրենց երկրների օդային տարածքները:



Զորավարժություններին մասնակցում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչների 510-րդ ավիաջոկատը, որը մշտապես տեղակայված է Իտալիայի Ավիանո ավիաբազայում: Մարտական մեքենաների հետ Էստոնիա է ժամանել մոտ 300 ամերիկացի զինծառայող:

Նույն շարքից