Տնտեսություն 

Խոզի մսի գինը կտրուկ թանկացել է

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կտրուկ թանկացել է խոզի միսը՝ 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամի: «Ժամանակին» տեղեկություններ են հասել, որ այդ թանկացումից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին պատկանող «Վասանավի» ընկերության խոզաբուծական ֆերմայում կտրուկ անկում է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունում խոզի ամբողջ գլխաքանակի՝ մոտ 25.000 խոզի անկում է տեղի ունեցել: Վ. Կարապետյանը երեկ մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ այսօրվա դրությամբ ոչ մի կենդանի չի մնացել, սակայն չցանկացավ խոսել անկման պատճառների մասին, որը հավանաբար ինչ-որ հիվանդություն է եղել: Հետաքրքիր է, որ այդ հիվանդությունը գրանցվել է միայն Վ. Կարապետյանին պատկանող ընկերությունում: Մեր աղբյուրները չբացառեցին անգամ, որ անկումը բոլորովին էլ պատահական չի եղել, հակառակ պարագայում այն կարող էր նկատվել նաև այլ գործարարների պատկանող խոզաբուծական ֆերմաներում կամ գյուղացիական տնտեսություններում»,- գրում է թերթը։ Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Նույն շարքից