Միջազգային 

Սերբիայից ՌԴ բանջարեղենի և մրգերի ներկրումը կարող է արգելվել

analitik.am

«Ռոսսելխոզնադզոր»-ը՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայությունը, կարող է արգելել Սերբիայից բանջարեղենի և մրգերի ներկրումը՝ լեհական խնձորների ապօրինի ներկրման կասկածանքների պատճառով: Արգելքը կարող է ուժի մեջ մտնել ապրիլի սկզբին, գրում է gazeta.ru-ն:

 


Ինչպես հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի քարտուղար Յուլյա Տրոֆիմովան, Սերբիան ունի 10 օր խնձորների մատակարարման ծավալների կտրուկ աճի վերաբերյալ պարզաբանումներ պատրաստելու համար:

 


«10 օրը բավական է պատասխանի համար: Եթե պատասխան չլինի, ապա հավանական է, որ արգելք կսահմանվի»,- հայտարարել է Տրոֆիմովան։

 

Ավելի վաղ գերատեսչությունը պահանջել է Սերբիայից բացատրել Ռուսաստան խնձորի մատակարարման ծավալների կտրուկ աճի փաստը: Գերատեսչությունը կասկածում է սերբ մատակարարներին վերաարտահանման համար:

Նույն շարքից