Միջազգային 

Արքայազն Ուիլյամը գաղտնի կառավարական կապի կենտրոնի գլխավոր գրասենյակ է այցելել. Telegraph

analitik.am

Բրիտանիայի արքայազն Ուիլյամը գաղտնի այցելել է Չելթնեմում կառավարական կապի կենտրոնի (GCHQ) գլխավոր գրասենյակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին:

 


Ինչպես նշում է թերթը, այցը կայացել է թագաժառանգին և թագավորական ընտանիքի այլ անդամների էլեկտրոնային փոստի հասցեն փոխելու անհրաժեշտության մասին նախազգուշացնելու լուրերի ֆոնին:

 


GCHQ-ի գլխավոր գրասենյակում արքայազնին պատմել են, թե ինչպես է անցկացվում ենթադրյալ ահաբեկիչների, ինչպես նաև օտարերկրյա հատուկ ծառայությունների միջև հաղորդագրությունների փոխանակման մոնիթորինգը: Թերթն ընդգծում է, որ սա թագաժառանգի առաջին այցելությունն էր կառավարական կապի կենտրոնի գրասենյակ: Տեղեկությունների համաձայն՝ Էլիզաբեթ II-ի թոռն այնտեղ մոտ չորս ժամ է անցկացրել:

 


GCHQ-ի մամուլի քարտուղարը հաստատել է, որ թագաժառանգն իսկապես մարտի 19-ին այցելել է գլխավոր գրասենյակ: Քենսինգթոնի պալատի ներկայացուցիչը նույնպես հայտարարել է, որ խոսքը մասնավոր այցի մասին է և հրաժարվել է մանրամասներ հայտնել:

Նույն շարքից